
Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր ընթացակարգը, ըստ ներմուծվող հագուստը մաքսազերծվելու է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Ներկայումս հագուստի մաքսազերծումն իրականացվում է կիլոգրամով։ Այսինքն՝ անկախ նրանից, թե ներկրվող հանգուստն ինչ արժեք ունի, ներմուծողը վճարում է հաստատուն գումար՝ ըստ քաշի։ Նոր կարգով ներմուծողը պետք է ներկայացնի հաշիվ ապրանքագիր (ինվոյս), որտեղ պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։
Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անում մեծ թվով առևտրականներ, որոնք պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը: Նրանք նշում էին, թե այս պահին չէին սպասում կառավարության կողմից նման քայլի, քանի որ այս պահին, երբ մարդիկ հացի խնդիր են լուծում, պետք չէր նման որոշում կայացնել:
Բացի այդ՝ արգելվում է ՀՀ ներմուծել կեղծ բրենդային ապրանքներ։ Այսինքն՝ ներմուծողը պարտավոր է հայտարարգրում նշել, որ իր ապրանքը կեղծ բրենդային ապրանք է, հակառակ պարագայում ստիպված է լինելու մաքսազերծումը կատարել ըստ բրենդային ապրանքի գնի, ինչը լրացուցիչ կթանակացնի ապրանքի գինը և ամենևին ձեռնտու չի լինի ներմուծողին։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան