ԱՄՈԹ ՉԷ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ԵՐԳԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ԱՐՄԵՆ ԽՈՒԲԼԱՐՅԱՆՆ արդեն 8 տարի է` երգում է «Օջախ» ռեստորանում: Իր տարիների գործունեության ընթացքում նկարահանել է 7 տեսահոլովակ, հիմա աշխատում է նոր ձայնասկավառակի վրա, իսկ այնտեղ զետեղված երգերի մեծ մասը հեղինակային են: Նաեւ դուետ է պատրաստում ուկրաինուհի աստղերից մեկի հետ, ում անունն այս պահին Արմենը գաղտնի պահեց:-Եթե չլինի ռեստորանի աշխատանքը, երգիչը կկարողանա՞ իր վաստակով տուն պահել:-Ամեն ինչ սկսում է ռեստորանից` քո կայանալը, կարիերան, հետագա ընթացքը: Ամոթ բան չէ ռեստորանում երգելը, ամեն մարդ չի կարող կենդանի երգել: Ռեստորանը մեծ դպրոց է կատարողի համար, որը ես անցել եմ, ու շատ մեծ աստղեր էլ են անցել` սկսած ռուսական մեգա աստղերից, վերջացրած արտասահմանյան:Եթե երգիչն ուզում է մեծ բեմերի հասնել, պետք է սկսի փոքր բաներից ու անի այնպես, որ իր արվեստը բոլորին հասանելի լինի: Եթե դու քո հեղինակային երգերն ես երգում, հետո ձայնասկավառակ թողարկում, նոր տեսահոլովակներ, բնականաբար, կլինեն նաեւ համերգներ, հետո էլ կստացվի այնպես, որ կհրաժարվես ռեստորանից: Կան մարդիկ, ում իրենց օրվա աշխատածը ձեռք է տալիս, բայց կան նաեւ այնպիսիները, որ ուզում են ավելիին հասնել` նոր բեմեր, շրջագայություններ: Աշխատանքներն ավարտելուց հետո 2012-ին կունենամ մենահամերգ Հայաստանում, հետո էլ շրջագայություններ: -Ի՞նչ երաժշտություն է պահանջում այսօրվա ունկնդիրը:-Ամեն ինչ գալիս է ժողովրդի հոգեվիճակից, ուզում են ուրախանալ, ուրախ երգեր են լսում: Մեկը կարոտում է հայրենիքը, ուզում է կարոտի մասին լսել, մյուսը ծնողների մասին է ուզում, այն մեկն էլ հարսանեկան: Մեզ մոտ մի շատ մեծ խնդիր կա. կուզենամ, որ տեղ տան երգիչներին, ոչ թե չերգիչներին: Թող գնահատեն այդ մարդկանց գործը, հետո ինչ, որ քո մեջքին պաշտոնյա չկա:-Տեղ տալ ասելով` նկատի ունեք եթերում ժամ տա՞լը: -Այո՛, ես իմ համար չեմ ասում, ես դրա խնդիրը չունեմ, բայց կան նոր լավ երգիչներ, որ պետք է չկորեն:-Պարադոքսալ բան եք ասում, հենց Ձեր կոլեգաներից շատերը պնդում են, որ նոր սերնդի մեջ համարյա թե չկան լավ կատարողներ, անորակ երգեր են ներկայացնում, իսկ Դուք հակառակն եք պնդում:-Երբ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի ընկերուհին է, բայց նա երգից հեռու է ու երգեր է երգում, որ արժեք չունեն, դա լրիվ ուրիշ բան: Ես խոսում եմ տաղանդավոր մարդկանց մասին, ովքեր այսօր կան, բայց ո՞ւր են, ինչո՞վ են զբաղվում, ո՞վ է նրանց եթեր տալիս:  -Այդ տաղանդավոր երգիչներից մեկի անունը կնշե՞ք: -Շատ կան, կարող եմ տասնյակներ նշել, օրինակ` Անահիտ Դարբինյան, ով ԱԼՄ-ով երգում էր ու շատ լավ ժողովրդական էր կատարում: -Ասացիք, որ հեռուստաընկերությունների հետ խնդիրներ չունեք, այդ դեպքում ինչո՞ւ թեկուզ որպես հյուր` Ձեզ չենք տեսնում տարբեր հաղորդումների շրջանակներում:-Դե հիմա կտեսնեք ե՛ւ «Արմենիա»-ով, ե՛ւ «Հ1»-ի նոր պրոյեկտներում: Խնդիրն այն էր, որ ես 2 տարի մի քիչ դադարի, ստեղծագործական փնտրտուքի մեջ եմ եղել: Ես ուզում էի անպայման իմ նոր երգերով ներկայանալ, ոչ թե վերցնել ուրիշից:-Հիմա մեծ աշխատանք ենք ձեռնարկել` ձայնասկավառակ, տեսահոլովակ, եկող տարի մենահամերգ: Ո՞վ է Ձեր հովանավորը:-Ես հովանավոր չունեմ, ամբողջն իմ ուժերով եմ անում, դրա համար էլ երկար է տեւում: Ընդհանուր մեծ գումար չունես, որ միանգամից անես, 1-2 տարվա ընթացքում ես հավաքում եւ իրագործում:-Շատերը Ձեզ բնորոշում են որպես ռաբիս երգիչ: Դուք Ձեզ ի՞նչ ոճի երգիչ եք համարում:-Ես ամեն ժանրի մեջ էլ երգում եմ` ե՛ւ ժողովրդական, ե՛ւ ռաբիս, ե՛ւ էստրադա, ես բազմաոճ երգիչ եմ: Դու պետք է քեզնից ինչ-որ բան ներկայացնես, որ մարդիկ ինչ-որ իքս գումար ծախսեն ու հրավիրեն քեզ իրենց միջոցառմանը:-Կասե՞ք` որքան է այս իքս գումարի չափը:-Ես էդպիսի բաներ չեմ խոսում, իմ ամենաչսիրած թեման է: Կարող եմ խոսել ուրիշ թեմայի մասին:  -Այդ դեպքում ասե՛ք, հեռուստաընկերությունները Ձեզանից գումար վերցնո՞ւմ են, որ Ձեր հոլովակները պտտեն:  -Հիմա արդեն էդպիսի խնդիր չկա, բայց մինչեւ այս ամենին հասնելը վճարել ենք: Դա նորմալ երեւույթ է Հայաստանում: Եթե աշխարհի մնացած երկրներում կատարողին են վճարում, որ տեսահոլովակը ցույց տան, էստեղ մենք ենք վճարում, ամեն ինչ հակառակն է: Այստեղի շուկայում չի վաճառվում նաեւ քո ձայնասկավառակը` չնայած դու դրա վրա շատ գումար ես ծախսում: Մեկը գնում է այն, անօրինական գցում  ինտերնետ, դե ինտերնետից էլ բոլորն անվճար քաշում են, էլ ինչո՞ւ առնեն: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս