
Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք գեներալ է մահացել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «գեներալ մայոր Սեզգին Էրդողանի ինքնազգացողությունը վատացել է հենց ծառայության ընթացքում»:
Նշվում է, որ գեներալը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Էրդողանի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: