ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարկ էի վերցրել, թոշակով չեմ կարում փակեմ, 600 դրամով տուն էի գնացել». ինչ է կատարվում Մոնումենտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

63-ամյա Սուսաննա Արշակյանն ավելի քան 24 տարի այստեղ է՝ Հաղթանակի զբոսայգում, վաճառում է վզնոցներ, մանկական դիմակներ, եւ խաղալիքներ, ճիշտ է՝ առեւտուր չունի, բայց Աստծուն փառք է տալիս:

Մեր զրուցակցի խոսքով, երբ գնորդը խաղալիք է գնում, այն անմիջապես ախտահանում է, ապա տալիս երեխային: Բայց այսօրվա ընթացքում տիկին Սուսաննան դեռ խաղալիք չի վաճառել:

Հաղթանակի զբոսայգու մյուս կրպակների աշխատողները եւս դժգոհում են՝ առեւտուր չունեն, այգու այցելուներն էլ պակասել են: Կրպակներ կան, որոնք այս օրերին փակ են. առեւտրականները հավաքել են իրերն ու այգուց գնացել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս