
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան որոշմամբ կասեցման գործընթաց է իրականացրել Գյումրի քաղաքում: 24 ժամով կասեցվել են գազալցակայանների և շինանյութի ու հագուստի մանրածախ առևտրի կետերի գործունեությունը:
Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը արձանագրել էր թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ: Որոշ տնտեսավարողների գործունեության վայրերում աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների: