«ԱԼԱ ԲԱԼԱ ՆԻՑԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարգին ստուդիա»-ն «Նիկիտա մոբայլ» եւ  «Էսքիզ» ստուդիաների հետ նկարահանում է ֆիլմ` «Ալա բալա նիցա»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մկրտիչ Արզումանյանն ասաց, որ իրենք այս անգամ էլ որոշեցին կոմեդիա նկարել: «Հայկոն մարմնավորելու է շենք սարքող բիզնեսմենի կերպար, իսկ ես անասնաբույժ եմ, ով ապրում է խուլ գյուղերից մեկում»,-Մկրտիչն այսպես բնորոշեց իրենց կերպարները: Հայկոյից ու Մկոյից բացի, լինելու են նաեւ այլ դերասաններ` Ռաֆոն ու Անդոն, Հասմիկ Ղարիբյանը, Լեւոն Հարությունյանը, Նազենի Հովհաննիսյանը:Նկարահանող խումբը Հայաստանից է, լուսավորողները` Վրաստանից, իսկ  դիմահարդարներից մեկը` Մոսկվայից: Ֆիլմն էկրան կբարձրանա նոյեմբերի կեսերից, այն չի ունենա DVD տարբերակ, քանի որ ինտերակտիվ է: Ինտերակտիվ ֆիլմի իմաստը Մկրտիչը մեզ այսպես բացատրեց. «Մենք շատ հետաքրքիր բան ենք մտածել, որն առաջին անգամ է կիրառվելու: Դուք կարող եք, դահլիճում նստած, փոխել ֆիլմի ընթացքը: Դե այնտեղ տեխնոլոգիաների պահն է, պետք է մանրամասն բացատրեմ, կամ էլ մի անգամ գաք, դիտեք, որ պարզ լինի: Օրինակ, եթե մի անգամ դիտում եք ֆիլմը մի ընթացքով, ապա մյուս անգամ նույն ֆիլմը կունենա մի քիչ այլ ընթացք: Բայց վերջաբանը մենք բարի ենք անելու: Չենք ուզում ծանրաբեռնել մեր հանդիսատեսին»:




Լրահոս