Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի համաձայն՝
-սահմանվելու է ավտոմեքենաների գազաբալոնների պարտադիր վկայագրման պահանջ.
-վկայագրումը կիրականացնեն լիցենզավորված մասնավոր ընկերությունները.
-այդ ընկերությունների քանակը, մարզային բաշխվածությունը, ծառայությունների արժեքը կառավարությունը մտադիր է թողնել շուկային (այսօր շուկայում այդ ծառայությունը արժե 10000-15000 դրամ).
-պարտադիր վկայագրման պարբերականությունը կլինի 2-3 տարի.
-վկայագրման ոչ ենթակա գազաբալոնները պետք է փոխարինվեն (այսօր շուկայում նոր բալոնի տեղադրումը արժե 200000-900000 դրամ).
-չվկայագրված գազաբալոնների լիցքավորումը կարգելվի.
-ըստ էության, գազաբալոնների վկայագրված լինելու նկատմամբ հսկողությունը դրված կլինի գազալցակայանների վրա: