Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը:
Հանձնաժողովը կունենա 40 հաստիք եւ 6 վարչություն:
Ըստ այդմ, Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:
Հանձնաժողովի վարչություններն են՝
Հայտարարագրերի վերլուծության վարչություն
Վարույթների և իրավական ապահովման վարչություն
Անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն
Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն
Մեթոդական աջակցության վարչություն
Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն: