ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գալուստ Սահակյանի որդու գործով նախաքնությունն ավարտվեց. ովքեր են հայտնվել մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ին գրել էինք, որ Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից եւս մեկը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Այս անգամ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գալուստ Սահակյանի որդիներից Տիգրան Սահակյանի նկատմամբ, որը եղել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալը:

Քքրեական գործը հարուցվել է եւ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի՝ Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու հատկանիշներով: Եվ ահա վերոնշյալ գործից մեզ մանրամասներ են հայտնի դարձել :

Մասնավորապես Տիգրան Սահակյանից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել Արտյոմ Սարգսյանը, որը  լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ` 12.012.2002-27.02.2009թթ. զբաղեցնելով ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահրից ելնելով` իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Կարեն Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես իրականացնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարության պետի լիազորությունները և հիշյալ ժամանակահատվածում ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթների իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից իր խմբային շահերից ելնելով ` իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Արմինե Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Երևան քաղաքի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, միևնույն ժամանակ հանդիսանալով 2-2040 քաղաքացիական գործով պատասխանող կողմի` Երևանի քաղաքապետարանի կողմից լիազորված ներկայացուցիչ օժանդակել է 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես նույն վարչության պետի լիազորություններն իրականացնող պաշտոնատար անձ Կարեն Հեկտորի Սարդարյանին, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեկան դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, որի հետևանքով պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս:

Ի դեպ նշենք, որ Քննչական կոմիտեն ՀՀԿ փոխնախագահի որդիներից եւս մեկի մասով մայիսի 29-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց նշելով, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներագրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:

Ասել է, թե Գալուստ Սահակյանի երկու որդիները իրավապահների տեսադաշտում են հայտնվել, մեկ որդին մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, մյուսը խաբեությամբ ուրիշին գույքային վնաս պատճառելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս