Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։
Եվս մի խումբ էլ դժգոհ է վարկային թալանից: Պահանջը ՀՀ քաղաքացիների համար 1 տարով վարկային արձակուրդի տրամադրումն է: Բոլոր հավաքավածները պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան