Արդեն երկու շաբաթ է, ինչ Ծովակ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է խմելու ջրատարի արտաքին ցանցը՝ 5 կիլոմետր երկարությամբ:
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 32 միլիոն 200հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 13 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովակի համայնքապետարանը:
Լճավանից սնվող խմելու ջրատարի արտաքին ցանցը, որը կառուցվել է 1956 թվականին, ազբեստյա խողովակներով, այժմ փոխարինվում է մետաղապլաստե, առանձին հատվածներում՝ երկաթե խողովակներով:
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 4 ամսվա ընթացքում, սակայն շինարարները խոստանում են ավելի վաղ ավարտել աշխատանքները:
Ծրագրի ավարտից հետո համայնքը կունենա շուրջօրյա եւ անվտանգ ջրամատակարարում: