Սեպտեմբերի 10-ին նոր հրդեհ է բռնկել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում: Այս մասին հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհն սկսվել Է ավտոդողերի եւ վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, որը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:
Միջադեպի վայր Է ժամանել մի քանի հրշեջ բրիգադ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով:
Պայթյունի ալիքից ոչնչացվեցին եւ վնասվեցին հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնաց անօթեւան:
Զոհվեց 190 մարդ, տուժեց 6,5 հազարը:
Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
This is the Beirut port right now. The nightmare continues. Open all your windows and stay away from them. pic.twitter.com/DpjSK1YHYB
— Grave Jones (@gravejonesmusic) September 10, 2020