Հայաստանի հավաքականի նորեկ, կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»: Այդ մասին հայտնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։
Նիգերիացի Ուդոն հանդիսանում է քաթարյան Aspire Academy-ի սենեգալյան մասնաճյուղի սան, և 2013թ․-ին տեղափոխվել է բելգիական «Էուպեն»։ Հենց այդտեղից էլ 2015թ․-ին այդ ժամանակ 20-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան՝ համալրելով Երևանի «Ուլիսի» կազմը։
Նշենք, որ Ուդոն վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացավ, և, քանի որ արդեն 5 տարի է հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում, իրավունք ստացավ ներկայացնել Հայաստանի հավաքականը։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը հրավիրել էր Ուդոյին Ազգերի լիգայի C դիվիզիոնի Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար։ Երկու խաղերում էր Ուդոն մնաց պահեստայինների նստարանին։