ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե քաղաքացին ՔԿԱԳ-ի (ԶԱԳՍ) հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին: Ռուզաննա Միրզոյան, 35 տարեկան, պարուսույցՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (ՔԿԱԳ)`• անհիմն հրաժարվել է կատարել ծննդյան, ամուսնալուծության, որդեգրման, հայրությունը որոշելու, անվանափոխության եւ մահվան (այսուհետ` քաղաքացիական կացության ակտեր) գրանցումը, • գրավոր ձեւով չի տեղեկացրել քաղաքացիական կացության ակտի գրանցման մերժման հիմքերի մասին, • մերժել է քաղաքացիական կացության ակտերում փոփոխություններ, լրացումներ եւ ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, վկայականների կրկնօրինակներ տրամադրելը:ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական թերթիկից«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` ՄԻՊ գրասենյակը որոշակի միջնորդական առաքելություն ունի նույնիսկ այն կառույցի հետ հարաբերություններում, որի հետ քաղաքացին կյանքում 1-2 անգամ է առնչվել: Ինչ խոսք, բարձր պետտուրքերի առկայությունը ՔԿԱԳ-ի բաժանմունքներին մեծամասամբ ստիպում է այնպես կատարել իր պարտավորությունները, որ, ասենք, ՄԻՊ-ի միջնորդության կարիքը չլինի:




Լրահոս