
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Չեչնիայի իշխանությունները ճանապարհ են կառուցում մինչև Վրաստանի սահման, որը նպատակ ունի աշխուժացնելու առևտրատնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ հանդիսացող Չեչնիայի և Վրաստանի միջև: Ճանապարհի կառուցման ծրագիրը ներառված է Չեչնիայի 2020թ. Սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:
Խնդիրը միայն այն է, որ Չեչնիայի և Վրաստանի սահմանին չկա մաքսային և սահմանային անցակետ: Եթե այս հարցն էլ լուծվի, ապա այս ճանապարհը կարող է Հայաստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների և բեռներ տեղափոխող գործարարների համար այլընտրանք լինել՝ փոխարինելով ներկայումս գործող Վերին Լարսի անցակետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: