
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ նախօրեին Արցախի ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հնչեցրած որոշ հայտարարություններ նոր կրքեր են բորբոքել։
Ըստ մասնագետների, սա նախ՝ սահմանադրական առումով է մեծ թվով հարցեր առաջացնում, երկրորդ՝ քաղաքական առումով նոնսենս է։
Արցախցիներն իրենց քվեն տվել են անձի, որը, ըստ Բաբայանի, նախագահի իր լիազորությունների մի մասը փոխանցել է ԱԽ քարտուղարին։ Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս հայտարարությունը շոկային է եղել նաև Հարությունյանի թիմակիցների համար, որոնք տևական ժամանակ է՝ խոսում են երկրում կառավարման համակարգի նոր խափանումների մասին։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: