ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության հարցն այդպես էլ որոշում չի ստանում: ArmLur.am-ը գրել էր, որ ի սկզբանե նախատեսված էր՝ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը կազմակերպել այսօր՝ սեպտեմբերի 11-ին, սակայն հետո իշխանությունների ծրագրերը փոխվեցին:
Եվ պատճառը հիմնականում ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի շուրջ տիրող իրավիճակն է: Բանն այն է, որ ունդկարյանի հետ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է տվել, ու կարելի է ասել, որ այն ազդելու է թեկնածուի ընտրության վրա խորհրդարանում: Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների թեկնածուների հետ կապված ուսումնասիրություններ էր անցկացրել նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որը եւս նրա մասով ուշագրավ բացահայտումներ էր արել:
Եվ այստեղ հարցն այն է, որ իշխանություններն ի սկզբանե պայմանավորվածություն և նպատակ են ունեցել Երվանդ Խունդկարյանին դարձնել ՍԴ նախագահ եւ հիմա, եթե նա չընտրվի, կրկին խնդիրներ կծագեն: Բանն այն է, որ «Իմ քայլ»-ը դեմ է նաեւ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանին եւ այնտեղ միակ թեկնածուն, որը կարող է ընտրվել, կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանն է, բայց վերջինս էլ շանսեր չունի ՍԴ նախագահ դառնալու:
Արդյունքում, կրկին փակուղի է ստեղծվել եւ ՍԴ համալրման հարցը մնացել է օդում կախված: Դրան զուգահեռ արդեն իսկապես ճգնաժամ է ստեղծվել այնտեղ, քանի որ քվորման բացակայության պատճառով նիստեր չեն կայանում, ինչի հետևանքով էլ կարեւոր որոշումներ այդպես էլ չեն կայացվի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Գ.