
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները կրկին բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց:
Ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համայնքի բնակիչները հավաքվել են Կառավարության դիմաց, քանի որ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Ավագանին նշեց, որ նախկին համայնքապետն իր համար տարածք է վերցրել, ասում է, որ նա է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ է տալիս ու ոչ ոք չգիտի, թե այդ լիազորությունները որտեղից են իրեն հասել:
Մանրամասները՝ տեսանյութում