Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի սեպտեմբերի 14-ից մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 51 հարց: Այսքան հարցերի առատությունը պայմանավորված է նրանով, որ արդեն մի քանի ամիս է՝ նիստեր չեն եղել եւ օրակարգային հարցեր են մնացել, որոնք պետք է քննարկվեն:
Նշենք, որ նիստերի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում են նաև Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը: Սակայն հետաքրքիր է, որ օրակարգում միայն երկու թեկնածուի հարց է՝ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի: Այս պահի դրությամբ կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցը նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ: