ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննիչ հանձնաժողով, արտակարգ դրություն եւ ՍԴ անդամների ընտրություն. խորհրդարանում թեժ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի սեպտեմբերի 14-ից մեկնարկող հերթական նստաշրջանի օրակարգը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 51 հարց: Այսքան հարցերի առատությունը պայմանավորված է նրանով, որ արդեն մի քանի ամիս է նիստեր չեն եղել եւ օրակարգային հարցեր են մնացել, որոնք պետք  է քննարկվեն:

Նշենք, որ նիստերի օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերի թվում են նաև Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը: Սակայն հետաքրքիր է, որ օրակարգում միայն երկու թեկնածուի հարց է՝ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի: Այս պահի դրությամբ կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցը նստաշրջանի օրակարգում ընդգրկված չէ:

Պարտադիր քննարկման ենթակա հարցերը 31-ն են լինելու: Բացի Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունից, այդ 31 հարցերի թվում են Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը կառավարության կողմից ուղարկված հարցապնդման պատասխանը, որը ամբողջովին վերաբերում էր կրթության ոլորտին եւ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին հարցը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուդի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին: Նկատենք, որ այսպիսի քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը:

Բացի այդ, օրակարգում է նաեւ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Այս նախագծով էլ առաջարկվում է սահմանել, որ արտակարգ  դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների  կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով եւ լիազորությունների շրջանակով:

Այսինքն, ստացվում է՝ հաջորդ շաբաթը թեժ է լինելու եւ պարտադիր քննարկման հարցերը կարևոր են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Գ.




Լրահոս