
Ոստիկանության Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 10-ին Չարենցի փողոցից բերման է ենթարկվել 35-ամյա Եզնիկ Չ.-ն, որը ապրիլի 9-ից ՌԴ ՆԳՆ Խաբարովսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: