Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Վիգեն Պետրոսյանը եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։
Եվ ահա,ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում էին Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին : Այսպիսով սույն քրեական գործից մեզ մանրամասներ են հայտնի դարձել , թե ինչու են ցանկացել պայթեցնել դատախազի մեքենան : Նորայր Հովհաննիսյանը, համաձայն չլինելով 2019 թվականի հունիսի 1-ին իր վարած «ՎԱԶ 21074» մակնիշի 35 ZF 636 հաշվառման համարանիշի և Աշոտ Մաթևոսյանի վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի 35 NU 677 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների բախման դեպքի առթիվ հարուցված եւ կարճված քրեկան գործի հետ, սկսել է հետապնդել ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանին եւ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականի՝ երեխայի, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք պարունակող դիմումներ է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության պետին՝ այդպիսով սպառնալով բռնություն գործադրել իշխանության ներկայացուցչի և նրա մերձավոր ազգականի նկատմամբ:
Այսքանով՝ ամեն ինչ չի ավարտվել: 2018 թվականի նոյեմբերի 8-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «Վազ 21074ե մակնիշի 35 ZF 636 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Իսակով-Կիլիկիա փողոցների հատման խաչմերուկից հետապնդել է Վահագն Հովհաննիսյանի կողմից վարած «ՇԵՎՐՈԼԵՏե մակնիշի 6666 HZ տարանցիկ համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում դիտավորյալ ավտոմեքենան վարել է Վահագն Հովհաննիսյանի վարած ավտոմեքենայի դիմացով, կտրուկ արգելակումներ է կատարել, ճանապարհը ազատ լինելու պայմաններում դիտավորյալ դանդաղ է վարել իր ավտոմեքենան, որի պատճառով Վահագն Հովհաննիսյանը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայով ընթանալիս Նորայր Հովհաննիսյանի հետապնդումից խուսափելու նպատակով իր ավտոմեքենայով մուտք է գործել բնակելի շենքերից մեկի բակ և թաքնվել:
Դրանից հետո Նորայր Հովհաննիսյանի կողմից իրեն սպառնալու կապակցությամբ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում տվել է հաղորդում, որի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2019 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի վարույթում քննվել է թիվ 16895019 քրեական գործը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով Նորայր Հովհաննիսյանը 2020 թվականի հունվարի 29-ին գնացել է Երևան քաղաքի Սեբաստիա 37-րդ հասցեում գտնվող՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազություն` թիվ 16895019 քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազ Վիգեն Պետրոսյանի մոտ ընդունելության:
Վերջինիս աշխատասենյակում ագրեսիվ պահվածք դրսևորելով՝ Նորայր Հովհաննիսյանն ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել իր վարած ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ վարույթով ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի աշխատակցի կողմից կաշառք ստանալու և վարչական վարույթն ապօրինի կարճելու մասին, դժգոհել է քննիչի կողմից իրեն հարցաքննության կանչելու հանգամանքից, դատախազ Վ.Պետրոսյանին նույնպես զրպարտել է կաշառք ստանալու մեջ՝ սպառնալով, որ քննիչի կողմից իրեն մոտենալու դեպքում «կհրկիզիե նրան և այդ գործով իր համար ցանկալի որոշում կայացնելու համար պահանջ ներկայացնելով դատախազ Վ.Պետրոսյանին՝ ճնշում է գործադրել նրա նկատմամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցրել վերջինիս հասցեին՝ սպառնալով «քեզ մինչև երկուշաբթի ժամանակ, գործերս անեսե, որից հետո հեռացել է: Այնուհետև 2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «Օպել Աստրաե մակնիշի 36 QV 013 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով կրկին գնացել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության մոտ և ավտոկայանատեղիում սպասել է դատախազ Վիգեն Պետրոսյանին:
Վերջինիս աշխատավայրից դուրս գալուց հետո Նորայր Հովհաննիսյանը մոտեցել է նրան և հարցրել՝ «ի՞նչ արիր գործսե, որին ի պատասխան՝ Վ.Պետրոսյանը հայտնել է, որ գործի ընթացքի մասին սահմանված կարգով կտեղեկացվի քննիչի կողմից: Այդ ժամանակ Ն.Հովհաննիսյանը, Վ.Պետրոսյանի կողմից քրեական գործի նախնական քննություն վարելու ընթացքում դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված՝ նրա գործունեությանը միջամտելու նպատակով սպառնալիքներ է հնչեցրել վերջինիս հասցեին ասելով` «քեզ վարի եմ տալու, քեզ մինչև երկուշաբթի ժամանակե: Դրանից հետո, երբ Վ.Պետրոսյանը, վարելով իր անձնական օգտագործման «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑե մակնիշի 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, հեռացել է, Նորայր Հովհաննիսյանն իր վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱե մակնիշի 36 QV 013 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով հետապնդել է նրան՝ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենան վարել է նրա հետևից, ընթացքում ձայնային ազդանշաններ տալով և մանևրումներ կատարելով՝ Սեբաստիա փողոցում վազանց կատարելով՝ ավտոմեքենան կտրուկ քաշել է Վ.Պետրոսյանի ավտոմեքենայի դիմաց, որի հետևանքով Վ.Պետրոսյանն իր վարած ավտոմեքենան հարկադրաբար մասամբ դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս և կանգնել:
Վ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան հարկադրաբար կանգնեցնելուց հետո Նորայր Հովհաննիսյանը, իջնելով իր ավտոմեքենայից, մոտեցել է Վ.Պետրոսյանի վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ԲԵՆՑե մակնիշի 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, փորձել է բացել ավտոմեքենայի դուռը, սակայն դռները եղել են փակված վիճակում: Ն.Հովհաննիսյանը, տեսնելով, որ դռները փակված են, դատախազի ծառայողական պարտքը կատարելու հանգամանքով պայմանավորված՝ վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ իր հետ նախապես ավտոմեքենայից վերցրած պտուտակահանի սուր մասով հարվածներ է հասցրել վարորդի դռան ապակուն:
Բացի այդ, դատախազ Վիգեն Պետրոսյանի ավտոմեքենան վնասելուց անմիջապես հետո՝ 2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:35-ին, Նորայր Հովհաննիսյանն իր հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02ե հեռախոսահամարին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով՝ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանությունե ծառայության ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին կաշառք տալու մասին: Միևնույն ժամանակ Նորայր Հովհաննիսյանը նախնական քննություն վարելու ընթացքում դատախազական լիազորություններն իրականացնելու հետ կապված՝ զրպարտել է դատախազ Վիգեն Պետրոսյանին, այն է՝ տեղեկություն է հաղորդել, թե իբր վերջինս կաշառք է վերցրել ՃՏՊ գործերով վարչական վարույթի իրականացման բաժանմունքի տեսուչ Վահագն Հովհաննիսյանից և հանձնարարել է գործը քննող քննիչին ձերբակալել իրեն:
Ահազանգի ժամանակ Ն.Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ ձայնագրել է դատախազին, ով ասել է.«լավ եմ արել, վերցրել եմե: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակցի հարցին, թե ենթադրո՞ւմ է, արդյոք, որ դատախազը կաշառք է վերցրել, Ն.Հովհաննիսյանը, ստելով, պատասխանել է, որ այդ կապակցությամբ ունի ձայնագրություն, որպիսի հանգամանքը պնդել է նաև նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներով:
Բացի այդ, Նորայր Հովհաննիսյանը դատախազի ծառայողական պարտքը կատարելու հետ կապված վերջինիս գույքը վնասելու դիտավորությամբ 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, կրկին գնացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության շենքի մոտ և իր հետ նախապես վերցրած՝ ցինկի միացություն պարունակող համեմատաբար կոշտ կաղապար չունեցող /ստվարաթղթյա/ պայթուցիկը նետել է վարչական շրջանների դատախազության դատախազ Վիգեն Պետրոսյանին պատկանող «Մերսեդեսե մակնիշի, 353 GG 01 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասել դիմապակին` պատճառելով նրան զգալի չափի՝ 55.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նորայր Հովհաննիսյանը կալանավորված է:
Ք.Մ.