
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դիմումը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:
Արդյունքում, ՀՀ արդարադատության նախարարը ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումը եւ հարուցել է կարգապահական վարույթ ու գործը ուղարկել Բարձրագույն դատական խորհրդին: Մեզ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ը սեպտեմբերի 10-ին նշանակել է նիստ՝ քննելով դատավորի կարգապահական վարույթ հարուցելու հարցը :
ArmLur.am-ը զրուցել է նաև դատավոր Վահե Խալաթյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչի համար են իրեն կարգապահական վարույթ հարուցել եւ արդյոք կիսում է ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ արդարադատության նախարարի դիմումը , ի պատասխան վերջինս հայտնեց , որ մասամբ ընդունում է :
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.