ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանից արտագաղթի ծավալները բավականին մեծ են: Հետաքրքիր է նաեւ տվյալներ իմանալ Արցախից արտագաղթողների վերաբերյալ: Արդյո՞ք մեկնողների թիվն այդ աստիճան մտահոգիչ է, ինչպես Հայաստանի դեպքում: Նաիրի Սարգսյան, 29 տարեկան, պատմաբանՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ մեր տվյալների, իհարկե, Արցախից կա արտագաղթ, բայց ներգաղթողների թիվը շատ ավելի մեծ է: Այսինքն` մեր բնակչությունը չի նվազում, ավելանում է: Թեպետ պետք է նշենք, որ մենք բավարարված չենք այդ տեմպերով եւ ուզում ենք ավելի մեծ չափերի հասցնել բնակչության թվաքանակի աճը: Դրա համար տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացվում մեզ մոտ: Արտագաղթն Արցախում սեզոնային բնույթ ունի, այսինքն` մարդիկ գնում են, աշխատանք են որոնում տարբեր տեղերում ու վերադառնում են: Մեզ մոտ արտագաղթը կանխելու համար փորձում են աշխատատեղեր ստեղծել, գյուղատնտեսության բնագավառում կան նոր ծրագրեր` ընդլայնել գյուղատնտեսական տարածքները, ցանել այնպիսի կուլտուրաներ, որոնք աշխատատար են: Բացի դրանից, նաեւ ընտանիքներին ու երեխաներին են նպաստ տալիս: Ինձ թվում է` Հայաստանում եւս նույն կարգն է: Համեմատական կարգով առնվազն մոտ 20-ից 25 տոկոսով ավելի մեծ է եկողների թիվը, քան Արցախից դուրս գնացողների: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ ուրախալի է, որ արտագաղթի ալիքը նույն ուժգնությամբ չի հարվածել նաեւ ԼՂՀ-ին: Բնական է, որ կեցության պայմանների համեմատաբար բարվոք լինելն է նպաստում արտագաղթի փոքր-ինչ նվազ ծավալներին եւ նույնիսկ ներգաղթի խթանմանը: ԼՂՀ օրինակը հուշում ու եւս մեկ անգամ հաստատում է, որ եթե մեր իշխանություններն էլ համապատասխան քաղաքական կամք դրսեւորեն ու որոշակի քայլեր ձեռնարկեն սոցիալական իրավիճակի լավացման ուղղությամբ, ապա արտագաղթի ծավալները Հայաստանում նույնպես անկում կարձանագրեն:




Լրահոս