Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Էդգար Մալաքյանի պաշտպան Գոռ Միքայելյանը: Հիշեցննեք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Իսկ ահա քննիչի ՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին կալանավորելու  վերաբերյալ մյուս միջնորդությունը բավարարել էր:

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երևանի «Արարատում»։ Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, նրանք վրդովվել են  իրենց արված դիտողությունից, հնչեցրել են հայհոյանքներ և բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք. Մ




Լրահոս