
Բեյրութի պայթյունի անմեղ զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կկատարվի Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են Ռամկավար ազատական կուսակցությունից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել հզոր պայթյուն:
Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել էին բազմաթիվ տներ, ավելի քան 300 հազար քաղաքացիմնացել էր անօթևան: Զոհվել էր 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում: