ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավորները կենսաթոշակ կստանան ՍԴ անդամների պես. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստ է անցկացրել և  առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթը: Հեղինակներն առաջարկում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում հստակորեն նշել, որ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա վերջին աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձի 75 տոկոսից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի փաթեթն ուղղված է դատավորների համար նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակի սահմանման ապահովմանը: Նշվում է նաեւ, որ այժմ  դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը տարբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված հաշվարկման կարգից, որը հաշվարկվում էահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:  Մինչդեռ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը: Եվ այս նախագծի ընդունման պարագայում հավասար հնարավորություններ կստեղծվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս