Երբ է ավարտվելու այս դժոխքը. «DJ Վակցինան» ահազանգում է՝ որդին զանգել ու լաց է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«DJ Վակցինա» կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանն մի քանի օր է ահազանգում է, որ հոր մոտ գտնվող իր անչափահաս երեխայից լուր չունի։

Արուսյակի պնդմամբ, հոր հետ վերջին հանդիպումից հետո երեխան հիվանդ է վերադարձել և դեռ ամբողջովին չապաքինված՝ հայրը կրկին տեսակցելու նպատակով տարել է նրան։ Դրան հաջորդել է հոր զանգը, թե երեխայի ինքնազգացողությունը լավ չէ: Այս խոսակցությունը, ըստ Արուսիկ Մկրտչյանի, կիսատ է մնացել, քանի որ երեխայի հայրն անջատել է հեռախոսն ու մի քանի օր է նրան չի հաջողվել կապ հաստատել որդու հետ: Սակայն այսօր Արուսյակ Մկրտչյանը հայտնել է, որ վերջապես կարողացել է խոսել որդու հետ:

«Միկան այսօր զանգեց , խոսեցինք, սկսեց նվնվալ լաց լինել, հետո անջատեցի, որ վիդեո զանգ անեմ ՝ ահավոր կարոտել էի , ուզում էի տեսնեի, զանգեցի մի քանի անգամ պատասխան չեղավ, հետո հայրը վերցրեց թե երեխան հաց է ուտում, մենք կզանգենք ու կորան!

Էլի զանգեցի չպատասխանեցին, որոշ ժամանակ անց՝ փաստաբանիս հետ զրույցից հետո տեսա էլի զանգ է եղել, հետ զանգեցի տեսազանգով, երեխան ինչ-որ տեղ էր գնում մեքենայով՝ հարցրի կուզես գամ հետևիցդ ասեց հա, հարցրի երբ՝ պատասխանեց ՀԻՄԱ, ասեցի դե գալիս եմ, հայրը անջատեց….

Երբա ավարտվելու այս դժոխքը»,- գրել է Արուսյակ Մկրտչյանը:




Լրահոս