![](https://armlur.am/wp-content/uploads/2020/09/Թմրամիջոց.jpg)
Հարուցված քրեական գործի շրջանակում, սեպտեմբերի 10-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները խուզարկություն կատարեցին Գետափնյա գյուղի տներից մեկում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Խուզարկության ընթացքում տանտերը ոստիկաններին ներկայացրեց տարաների մեջ լցված մոտ 181 գրամ դեղնականաչավուն, չորացված-մանրացված, սուր հոտով զանգված։
Ըստ տղամարդու հայտարարության՝ կանեփանման զանգվածն իրենն է, պատրաստել է իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։
Մանրամասները՝ տեսանյութում