Այսօրվանից Հայաստանում կարանտին սահմանվեց: ՀՀ կառավարության որոշման մեջ ասվում է, որ կարանտին սահմանվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Իսկ ինչ սահմանափակումներ են գործելու այսօրվանից.
Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝
1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան, հարսանյաց միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները, եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց.
2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների.
3) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնողը, ամուսինը, երեխան, քույրը, եղբայրը):
Անձին 14 օրացույցային օրով ինքնամեկուսացման հրահանգ տրվում է հետևյալ դեպքերում՝
անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման.
կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատում ունեցող անձի հետ շփում ունենալու դեպքում՝ սկսած շփման վերջին օրվանից:
Այն դեպքում, երբ ինքնամեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, ինքնամեկուսացումը երկարաձգվում է մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը:
Մանրամասները՝ տեսանյութում