
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի երկարաձգումը չի խոչընդոտելու ուսումնական գործընթացի վերսկսմանը: Այս մասին հայտնում են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից:
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնարաններ, ուսումնական գործընթացը՝ առկա ձևաչափով, մեկնարկելու է սեպտեմբերի 14-ից: Ուսումնական գործընթացը կազմակերպվելու է ԱՀ ԿԳՄՆ, ԱՀ ԱՆ և ԱՀ պարետատան կողմից մշակված ու հաստատված ուղեցույցի համաձայն: Ուղեցույցը տրամադրվել է բոլոր ուսումնական հաստատություններին»: