ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Безобразия». քաղաքապետը Հաղթանակի զբոսայգին աչքաթող է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի համար էկոլոգիայի առումով կարեւոր դերակատարում ունեցող Հաղթանակի զբոսայգին քաղաքային իշխանությունների կողմից աչքաթող է արված: Այգին աղտոտված է, եթե մաքրվում է, ապա մասնակի, սալիկների մի մասը պոկված է, ծառերի ճյուղերը հատված են ու թափված գետնի վրա: Այգու աղտոտվածությունը չի վրիպել անգամ քաղաքացիների աչքից:

Սա դեռ ամենը չէ. այգու ծառերը, կանաչ տարածքները չեն ոռոգվում: ցանկացած կանաչ տարածք, կանաչ գոտի, որոնք առկա են հանրային տարածքներում պետք է խնամել, ոռոգել ու աչքի լույսի պես պահել: Պետք է բոլորը հասկանան, որ քաղաքում ուղղակի հնարավոր չէ ապրել առանց կանաչ տարածքների: Իսկ սա հասկանում է արդյոք Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այցելելով Հաղթանակի զբոսայգի, այս հարցի պատասխանն ակնհայտ դարձավ. այգում գերակշիռ էին չոր եւ անխնամ հատվածները: Բացի այս, այգու մի հատվածում ոռոգման ջուրը դուրս էր եկել հունից եւ ողողել անցուղիները:

Այս իրականությանը զուգահառ նշենք, որ քաղաքապետը մի քանի բնակարաններ, հողամասներ ունի Չեխիայում, մի երկիր, որտեղ զբոսայգիները խնամված են եւ հատուկ ուշադրության են արժանանում պատկան մարմինների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս