Վանաձորի Հայքի հրապարակը զարդարող շատրվանները վերագործարկվեցին: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Մարզկենտրոնի Հայքի հրապարակի՝ տարածաշրջանում նախադեպը չունեցող շատրվանների կառուցումը հնարավոր է դարձել պետական աջակցության շնորհիվ՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է:
Լոռու մարզպետարանը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջական աջակցություն է ցուցաբերվում սուբվենցիոն ծրագրերի կազմման, հետագայում նաև խիստ վերահսկողություն՝ աշխատանքների իրականացման հարցում»,- գրված է հայտարարությունում: