
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ Ծառուկյանի խոստացած հանրահավաքը չի լինի ոչ այս և ոչ էլ նույնիսկ հաջորդ ամիս:
Նախ՝ Ծառուկյանը պետք է շրջի մարզերով, հետո հանդիպումներ ունենա Երևանի ակտիվի հետ, պետք է վերլուծվեն այդ հանդիպումների արդյունքները, և միայն դրանից հետո սկսվի նախապատրաստական աշխատանք հանրահավաքի կազմակերպման ուղղությամբ:
Չի բացառվում, որ հանրահավաքը կազմակերպվի կարանտինի ավարտից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: