20 տիտղոսակիր մարզիկներ պատվովճարներ կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:

Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.

Ցուցակ

N

Անուն, ազգանուն

Զբաղեցրած տեղը

Պատվովճարի ամսական չափը հազար դրամ

Օլիմպիական խաղեր

1 Էդուարդ Ազարյան  1-ին տեղ  200,000.00

2 Արմեն Նազարյան  1-ին տեղ  200,000.00

3 Էդուարդ Միքայելյան  2-րդ տեղ  140,000.00

4 Յուրի Սարգսյան  2-րդ տեղ  140,000.00

5 Արմեն Մկրտչյան  2-րդ տեղ  140,000.00

6 Միհրան Հարությունյան  2-րդ տեղ  140,000.00

7 Սոս Հայրապետյան  3-րդ տեղ  100,000.00

8 Յուրի Պատրիկեև  3-րդ տեղ  100,000.00

9 Հրաչիկ Ջավախյան  3-րդ տեղ  100,000.00

10 Գևորգ Դավթյան  3-րդ տեղ  100,000.00

Շախմատի համաշխարհային օլիմպիադա

11 Վլադիմիր Հակոբյան  1-ին տեղ  200,000.00

12 Սերգեյ Մովսիսյան  1-ին տեղ  200,000.00

Աշխարհի առաջնություն

13  Նշան Մունչյան  1-ին տեղ  100,000.00

14  Արայիկ Գևորգյան  1-ին տեղ  100,000.00

15 Դեվիդ Սաֆարյան  1-ին տեղ  100,000.00

16 Յուրի Սարգսյան  1-ին տեղ  100,000.00

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

17 Լևոն Արոնյան  1-ին տեղ  100,000.00

18 Վլադիմիր Հակոբյան  1-ին տեղ  100,000.00

19 Ռաֆայել Վահանյան  1-ին տեղ  100,000.00

20 Գաբրիել Սարգսյան  1-ին տեղ  100,000.00

21 Ռոբերտ Հովհաննիսյան  1-ին տեղ  100,000.00




Լրահոս