ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է: Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին: Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։
Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ է հրապարակել, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։