Մեր բռնցքամարտիկների անհաջող ելույթները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի

մայրաքաղաք Բաքվում

ընթացող բռնցքամարտի

աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները շարունակում

են անհաջող

ելույթ ունենալ:

Այսօր 81 կգ քաշային կարգում

հանդես եկող

Արթուր Խաչատրյանը

1/32 եզրափակիչում պարտություն

կրեց լեհ Իգոր Յակուբովսկուց և լքեց մրցաշարը:

Հիշեցնենք, որ երեկ 1/32 եզրափակիչում

պայքարից դուրս

էր մնացել

նաև 56 կգ քաշային կարգում

հանդես եկող

Հովհաննես Բաչկովը:

Վաղը ռինգ

դուրս կգա

3-րդ հայ բռնցքամարտիկը: 69 կգ քաշային կարգում

Սամվել Մաթևոսյանը

ուժերը կչափի

Մոնղալիայի ներկայացուցիչ Թուվշիբոթ Բյաբայի հետ:

Հուսանք, որ վաղը Բաքվից

առաջին լավ լուրը կլսենք:




Լրահոս