Չնայած Հայաստանում երեկ ավարտվեց մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը, սակայն մինչև հունվարի 11-ն էլ հայտարարվել է կարանտին, որի ժամանակ գործող կանոններն ըստ էության այնքան էլ չեն տարբերվում արտակարգ դրության ժամանակ եղած կանոններից:
Ինչեւէ, ArmLur.am-ը հարցում է իրականացրել Երևանում՝ փորձելով պարզել, թե ինչ տվեց մեր քաղաքացիներին գրեթե վեց ամիս ձգված արտակարգ դրությունը:
Հավելենք, որ կարանտինի ընթացքում պահպանվելու են դիմակ կրելու կանոնները: Մասնավորապես, փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան