ՖՈՏՈ. Ինչպես միշտ աշխատել եմ մատուցել լավը. Մկոն՝ «Ֆեյք պապա» նոր սիթքոմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կրկին կցուցադրվի հեռուստադիտողի կողմից այդքան սիրված եւ սպասված  «Ֆեյք մամա» հումորային սիթքոմի նոր եթերաշրջանը: Հումորային սիթքոմի նոր զարգացումների, սիթքոմի նոր անվան, սպասելիքների, դերասանական անձնակազմի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան, սիթքոմի գլխավոր հերոսի դերակատար Մկրտիչ Արզումանյանի (Մկոյի) հետ:

« Աշնանային նոր եթերաշրջանում սիթքոմը կկոչվի «Ֆեյք պապա», այն բաղկացած կլինի 24 մասից: Այս պահի կատարվում են կազմակերպչական աշխատանքներ հումորային նոր նախագծի շուրջ, եւ արդեն մի քանի օրից կսկսենք  նկարահանել նոր եթերաշրջանը»,-նշում է դերասանը:

Ըստ Մկրտիչ Արզումանյանի՝ այս նոր եթերաշրջանում սյուժետային հետաքրքիր փոփոխություններ եւ զարգացումներ են սպասվում մեր հեռուստադիտողներին՝  սպասվում է բոլորովին այլ բան, այլ սիթքոմ, այլ իրավիճակ, որտեղ  հայտնվում են բոլոր գլխավոր հերոսները:

«Մի խոսքով բավականին հետաքրքիր սեզոն է սպասվում եւ հուսնաք, որ կրկին  կսիրվի հեռուստադիտողի կողմից , ինչպես սիրվեց առաջին սեզոնը: Նկարահանումները շարունակվելու են հիմնականում նույն դերասանների եւ անձնակազմի հետ, իհարկե , որոշ սերիաներում ավելանալու են կերպարներ: Ինչպես միշտ աշխատել եմ մատուցել լավը, աշխատել եմ էլ ավելի եռանդով, որպեսզի  հետաքրքիր լինի ե՛ւ ինձ որպես դերասանի,  ե՛ւ հեռուստադիտողին: Այնպիսի լուծումներ եւ իրավիճակներ ներկայացնել հեռուստադիտողին, որոնք լինեն նոր եւ այդ ամեն ինչը բավականացնի 24  մասի կտրվածքով»,-ընդգծում է դերասանը:

Մկրտիչ Արզումանյանը «Ժողովուրդ» օրաթեթրի հետ զրույցում անդրադարձել է նաեւ առաջիկա պլաններին, նախագծերին, եւ այս կարանտինային ընթացքն անցկացրել է ստեղծագործելով:

«Միշտ կան նոր նախագծերի գաղափարներ, պարզապես  պետք է մի փոքր սպասել: Նորությունները հիմնականում կապված են թատերական նախագծերի հետ, որոնք կլինեն, երբ թատրոնները լիապես վերաբացվեն: Իսկ այս աշխատանքների հետ զուգահեռ նախատեսվում են նաեւ նոր նախագծեր, որոնք կարծում եմ ճիշտ կլինի ներկայացնել հենց կազմակերպիչները, իսկ առաջիկայում սպասվում է մեծ լիամետրաժ ֆիլմ, որը պետք է նկարահանվեր այս ամռանն արդեն, բայց այս հայտարարված արտակարգ դրության եւ կարանտինի պատճառով նկարահանումները հետաձգվել են, հուսանք հաջորդ տարի ի վերջո կիրականացնենք այն: Առաջ Աստված, ամեն ինչ լավ է  լինելու է,  արդեն ամեն ինչ պատրաստ է  ե՛ւ կազմակերպչական , եւ՛ սցենարային հարցերը լուծված են: Ընդամենը պետք է նկարահանել եւ ցուցադրել»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս