Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 62-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կենրրոնական բաժնի և ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 62-ամյա Սամվել Պ.-ին, որը 2009 թ. հոկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:




Լրահոս