
ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը եւս երկու ամիս կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է Նարինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնել է պաշտպան Մհեր Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել եւ ստանալուց հետո միայն կքննարկվի բողոքարկման հարցը, սակայն նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ որոշումը կբողոքարկվի։