«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել պաշտպան Պավել Ստեպանեցի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը խաղացել է ռուսական և ուկրաինական մի շարք թիմերում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես է եկել «Ուրալ», «Մորդովիա» և «Ուֆա» ակումբներում։
Ստեպանեցի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում։ Ստեպանեցը «Ուրարտուում» հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։