
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահատեխնիկա է բերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կադրերում երեւում է մոտ 10 զրահափոխադրիչ` ավտոմեքենաների անձնակազմի հետ միասին: Գործակալությունը գրում է, որ Մինսկի հյուսիսից վեց զրահամեքենայից բաղկացած շարասյունը ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ շարժվում է Անկախության պալատի ուղղությամբ:
Բացի այդ, ռազմական տեխնիկա է նկատվել նաեւ Մինսկի Անկախության հրապարակի մոտակայքում: ՕՄՈՆ-ը ցանկապատում է տարածքը մարդկանցից, ցանկապատերը փշալարերով են ծածկում նաեւ Օկտյաբրսկայա հրապարակում: Տեղում հերթապահում են զինվորները եւ ոստիկանությունը:
Նշվում է, որ ընդդիմության հաջորդ հանրահավաքը նշանակված է 14:00-ին, որի ընթացքում Մինսկի տարբեր հատվածների ակտիվիստների շարասյուները կքայլեն դեպի քաղաքային հրապարակներ եւ Լուկաշենկոյի նստավայր: