Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է սեռական ոտնձգության և ոչ պատշաճ վարք դրսևորելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC մարտական առաջնության երկու քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է սեռական ոտնձգության և ոչ պատշաճ վարք դրսևորելու կասկածանքով: Իռլանդացու դեմ բողոը ներկայացվել էր սեպտեմբերի 10-ին:

32-ամյա մարզիկից ցուցմունք են վերցրել՝ նրան ժամանակավորապես բերման ենթարկելով և ձերբակալելով: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, իսկ ոստիկանությունը հրաժարվել է առաջարված մեղադրանքից:

Ըստ Le Parisien-ի՝ Մաքգրեգորը հարբած է եղել. ձերբակալելուց հետո ոստիկանությունում ստուգել են նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը:

Մակգրեգորը առաջին անգամը չէ, որ խնդիրներ ունի օրենքի հետ: 2019-ի նոյեմբերին Դուբլինում իռլանդացին դատապարտվել է տարեց մարդու ծեծելու համար: Սակայն մարզիկը խուսափել է ազատազրկումից, դատարանը տուգանել է նրան հազար եվրոյով:




Լրահոս