Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 14-ից 25-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ՕԴԶ ստորաբաժանումները կմասնակցեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն – 2020» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվելու են Բրեստի մերձակայքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչությանը հղումով:

«Համաձայն 2020թ.-ի Միջազգային գործունեության պլանի, սեպտեմբերի 14-ից 25-ը Բելառուսի Բրեստսկի պոլիգոնում կանցկացվեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն» տակտիկական զորավարծությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ զորավարժություններին Ռուսաստանը կներկայացնեն շուրջ 300 զինծառայողներ և 70 միավոր զինտեխնիկա:




Լրահոս