
Բարձրագույն
կրթություն չունեցող
մարդիկ ավելի
շատ են հիվանդանում սրտանոթային
հիվանդություններով։ Այս եզրակացությանն են եկել Տնտեսական
և սոցիալական
գիտությունների աջակցման
խորհրդի գիտնականները,
տեղեկացնում է
MedicalXpress-ը։ Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Տարանի
Չանդոլան ուսումնասիրելով 1958թ ծնված 4311 մարդու
տվյալները, պարզել
է, որ եթե ԲՈՒՀ
չավարտած մարդիկ
հասուն տարիքում
շարունակեն կրթությունը,
ապա կնվազեցնեն
սրտանօթային հիվանդություններով հիվանդանալու հվանականությունը 3%-ով։ ”Առողջության հարցում
առկա անհավասարությունը լուրջ անհանգստություն է առաջացնում Բրիտանիայում
և այլ երկրներում։ Մենք
պետք է մտածենք, ինչպես
բարելավել այն մարդկանց առողջությունը, ում չի հաջողվել
բարձրագույն կրթություն
ստանալ”, ասում
է պրոֆեսոր
Չանդոլան։ Վերջերս,
նույն քոլեջի
մասնագետները պարզել
էին, որ բարձրագույն կրթություն
չստացած մարդիկ
ավելի արագ
են ծերանում,
քանի որ ավելի են հակված վատ սովորությունների։