
«Աերոֆլոտ» ընկերությունը վերսկսում է կանոնավոր ավիահաղորդակցությունը Երևանի հետ։
Ինչպես նշվում է ընկերության կայքում, հոկտեմբերի 25–ից կիրականացվեն կանոնավոր չվերթեր Մոսկվա–Երևան–Մոսկվա երթուղով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի: Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:
Այս պահին կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով Ռուսաստան կարող են մեկնել միայն ՌԴ քաղաքացիները: