ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիմակով անհարմար է, ականջներս ցավում են». առաջին դասարանցիներն այսօր դպրոց գնացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարտադիր դիմակով՝ պահպանելով սոցիալական հեռավորություն: Այսօրվանից հանրակրթական դպրոցներում մեկնարկել են դասերը 1-ին դասարանցիների համար:  Ըստ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ուղեցույցի՝ դպրոցականները պետք է ջերմաչափվեն, դպրոցներն ախտահանվեն, դասասենյակները՝ օրական 3 անգամ օդափոխվեն: Բացի այս, աշակերտները դասերի ողջ ընթացքում ոչ միայն չեն հանելու իրենց դիմակները, այլեւ ընդմիջումների ժամանակ դուրս չեն գալու դասասենյակից: Ի դեպ, գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:

Երեւանի թիվ 57 հիմնական դպրոցի բակում առաջին դասարանցիների ծնողներն են, հուզված են: Մտահոգվում են, դեմ են երեխայի՝ դիմակով դասին նստելու պարտադիր պահանջին, բայց լուռ համակերպվում են:  Իսկ ահա Նատալին դժգոհում է.

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ArmLur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ պատուհանները, դռները բաց են լինելու: Տնօրենի խոսքով՝  երեխաները դեռ չեն հասցրել դժգոհել դիմակ դնելուց:

Դպրոցի տնօրենի խոսքով՝ ծնողների մտահոգությունը կապված է ոչ միայն դիմակի կրման պարտադիր պահանջի հետ, այլեւ՝ սրտնեղած են՝ դասամիջոցներին չի թույլատրվում դուրս գալ: Բայց այս հարցը լուծելու տարբերակ գտել են:  Զրույցի ավարտին դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք՝ ուսուցիչները կորոնավիրուսի թեստ հանձնե՞լ են, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս