Ազգային ժողովում սկսվեց Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցի քննարկումը: Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ելույթ ունեցավ եւ ներկայացրեց իր անելիքները, եթե ընտրվի Սահմանադրական դատարանի անդամ:
Նրան հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հետաքրքրվելով Դատավորների ընդհանուր ժողովի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ խոսք գնաց ընտրություններ կեղծելու մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա չի կաշկանդում ՍԴ անդամի թեկնածուին:
Մանրամասները՝ տեսանյութում