ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կայքը ”ԽՈՒՃԱՊ,
ՑԱՅՏՆՈՏ, ԻՐԱՐԱՆՑՈՒՄ” վերնագրի ներքո
”Եդինայա Ռոսիա” կուսակցության համագումարում ընդունված որոշման լույսի
ներքո իրականացված մամուլի տեսության մեջ գրում է. ”Անսպասելիե
լուրից շանթահարված ներքաղաքական դաշտում թեժ քննարկումները շարունակվում են։ Իր հերթին
ալեկոծված է լրատվական դաշտը: Հայ իրականության մեջ մի անբացատրելի խուճապ է սկսվել,
աննկարագրելի ցայտնոտի մեջ են հայտնվել բոլորը: Շաբաթ օրվանից սկսած՝ չի փակվում ոչ
մեկի բերանըե: Այս բոլոր ”ֆենոմենների” նկարագրությունից հետո կա հավելում. ”Այնպես որ, նա ակտիվ քաղաքականություն վերադառնալու
որոշումը երբեք չի պայմանավորել քաղաքական կշիռ ունեցող այս կամ այն երկրի ղեկավարության
դիրքորոշմամբ եւ ոչ էլ, ինչպես ոմանք, սպասում է դրսի աջակցության: Միանգամայն հակառակը`
ինքնուրույն է որոշում՝ երբ եւ ինչպես գործել”: